ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Գրիգորի Լեպսի հետ «սև» ցուցակում մեկ հայ կա

Գրիգորի Լեպսի հետ  «սև»  ցուցակում  մեկ հայ կա
31.10.2013 | 11:37

ԱՄՆ ֆինանսների նախարարության սև ցուցակի մեջ են հայտնվել վեց հոգի` ծագումով վրացի, ռուսաստանաբնակ երգիչ Գրիգորի Լեպսը, երկու ռուս` Վադիմ Լյալինը և Իգոր Շլիկովը, իսրայելցի Յակով Ռիբալսկին, Ուզբեկստանի քաղաքացի Սերգեյ Մոսկալենկոն և Արթուր Բադալյանը: Վերջինիս քաղաքացիությունը և բնակության վայրը նշված չեն նախարարության հաղորդագրության մեջ: Ըստ ամերիկյան վարկածի, նրանք հանդիսանում են «Brothers’ Circle» խմբի անդամներ: Ամերիկացիների տվյալներով Գրիգորի Լեպսը զբաղվում է դրամական միջոցների փոխադրմամբ, իսկ Արթուր Բադալյանը հանդիսանում է «Fasten Tourism» -ի սեփականատեր: Այս ընկերության միջոցով են ենթադրաբար խմբի անդամները տեղափոխում դրամը և կազմակերպում ուղևորություններ: ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների կիրառման ցանկում են հայտնվել հետևյալ չորս ընկերությունները` ռուսական «MS Group Invest OOO» -ը, «Gurgen House FZCO» -ը, ավստրիական «Meridian Jet Management GmbH» -ը և «Fasten Tourism LLC» -ը` Արաբական Միացյալ Էմիրություններից: Հաղորդագրության մեջ ասվում է, որ «Gurgen House» -ը նույնպես զբաղվում է դրամական միջոցների փոխադրմամբ: Այս ընկերությունը ներկայացուցչություններ ունի ՌԴ-ում, Ղազախստանում, Ուզբեկստանում և ԱՄԷ-ում: Հավելենք, որ «Brothers’ Circle» խումբը մտել է պատժամիջոցների կիրառման ենթակա կազմակերպությունների ցուցակի մեջ 2011-ին ԱՄն-ում ընդունված կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի ծրագրից հետո: Այս ցուցակի մեջ հայտնվածներին ԱՄՆ իշխանությունները մեկուսացնում են և սառեցնում ցանկացած ֆինանսական գործողություն նրանց մասնակցությամբ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2446

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ